«Էրեբունի-Երևան» տոնին ընդառաջ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է «Երևանը նաև իմ քաղաքն է» խորագրով միջոցառում, որը կմեկնարկի հոկտեմբերի 12-ի ժամը 12-ին:
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում (հոկտեմբերի 10-14-ին) կանցկացվում է գրքի միջազգային 64-րդ տոնավաճառը, որին մասնակցում են աշխարհի 100 երկրի շուրջ 7000 ցուցադրող կազմակերպություն:
Գրականության բնագավառում 2012 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է չինացի գրող Մո Յանին։ Այդ մասին րոպեներ առաջ Ստոկհոլմում հայտարարել է Շվեդական թագավորական ակադեմիան։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել «Նոր Խարբերդ» Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետևանքով Ա. Բադալյանը մահացել է:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հոկտեմբերի 11-ին Վանաձորի երիտասարդ հանդիսատեսին կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» համատեղ նախագիծը:
Այս տարի 50-ամյա հոբելյանը նշող բրիտանական հանրահայտ «Ռոլինգ սթոունզ» խումբն այսօր թողարկելու է իր նոր երգը։ Այն վերջին յոթ տարիների ընթացքում խմբի առաջին ձայնագրությունն է։
Երևանում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին, որը սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք:
Վարդան Օսկանյանի «գործի» հենց սկզբից ԱՄՆ-ն ընդգծված ակտիվություն է ցուցաբերել: Հայաստանում այս երկրի դեսպանի հայտարարությունները քաղաքական շատ գործիչներ անընդունելի են համարում` պնդելով, որ դա կոպիտ միջամտություն է մեր խնդիրներին:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Նոբելյան մրցանակակիրներ, պրոֆեսոր Թիմոթի Հանթի և պրոֆեսոր Մարտին Չալֆիի՝ Երևանում կայանալիք հանրային դասախոսություններին:
Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ «Թրամփի երթուղին» թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգտոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա...